Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպես քիչ ուտել ռեստորաններում

Ինչպես քիչ ուտել ռեստորաններում

Շատերն ընթրում են տանից դուրս բավականին հաճախ եւ սկսում են շատ ուտել, ինչը բերում է քաշի ավելացման եւ խանգարում է նիհարելուն: Ռեստորանում մեկ անգամ ուտելով դուք ստանում եք գրեթե օրական կալորիաների քանակը: Ռեստորանային ուտեստները պարունակում են ավելի շատ անառողջ ճարպեր եւ աղ եւ ավելի քիչ առողջ բջջանյութ:

 

Թե ինչպես վայելել ընթրիքը ռեստորանում եւ չգիրանալ, խորհուրդ է տալիս դիետոլոգ Սինտիա Սասսը Fox News ալիքով:

 

Նախքան գնալը ծանոթացեք ճաշացանկին

 

Հիմա շատ ռեստորաններ իրենց ճաշացանկերը հրապարակում են համացանցում: Ուսումնասիրեք ճաշացանկը, երբ դուք սոված չեք, եւ ընտրեք մի քանի առողջ ուտեստ:

 

Հրաժարվեք հավելյալ սննդից

 

Մեզանից մեծամասնությունը մեխանիկորեն ծամում է չիպսերը, սալսան կամ հացի կտորները, ո՛չ այն պատճառով, որ սիրում է, այլ որովհետեւ դրանք սեղանին են: Դրա համար ավելի լավ է ինքներդ ձեզ ներշնչեք, որ դա ուտել չի կարելի, առավել եւս, որ ոչինչ չեք կորցնում, քանի որ դա ձեր սիրած ուտելիքը չէ:

 

Մարտավարություն մշակեք

 

Եթե դուք չեք ուզում շռայլել, մարտավարություն մշակեք՝ մեկ ուտեստ վերցնելով եւ նրա շուրջ պլաններ կազմելով: Օրինակ, եթե դուք պատրաստվում եք ընթրել ռեստորանում, որտեղ հրաշալի կարտոֆիլ ֆրի են պատրաստում՝ հարուստ ածխաջրերով եւ ճարպերով, հավասարակշռությունը պահպանելու համար համադրեք այն բանջարեղենի եւ սպիտակուցի հետ: Նույնը վերաբերում է դեսերտին:

 

Մի ամաչեք հատուկ պատվերներ կատարելուց

 

Մի ամաչեք ուտեստներում փոփոխություններ եւ հատուկ պատվերներ կատարելուց: Օրինակ՝ հնդկահավից բուրգերը հացի փոխարեն կարելի է փաթաթել կանաչ տերեւով, խավարտի մեջ  կարտոֆիլ ֆրին փոխարինեք խաշած բանջարեղենով, հիմնական ուտեստների փոխարեն խավարտներ պատվիրեք եւ հրաժարվեք ավելորդ սոուսներից եւ լցոններից:

 

Մի շտապեք

 

Գիտակցաբար ավելի դանդաղ տեմպ սահմանեք: Ժամանակ առ ժամանակ պատառաքաղը վայր դրեք, ջուր խմեք եւ ուտելը դադարեցնելով՝ զրուցեք, եւ ոչ մի դեպքում մի՛ շտապեք, նույնիսկ եթե ձեր սեղանակիցը ագահորեն ուտում է: Դանդաղ ուտելով դուք ավելի շուտ կհագենաք եւ երկար կվայելեք ուտելիքը:

 

Ջուր խմեք

 

Բացի այն, որ քաղցր ըմպելիքները վտանգավոր են մեր առողջության համար, հետազոտություները ցույց են տվել, որ նրանք նաեւ քաղցի զգացողություն են առաջացնում: Երբ տանից դուրս եք ընթրում, ապա «հին եւ բարի» ջուր խմեք, եւ աշխատեք ուտելուց առաջ 1-2 բաժակ խմել:

 

Երբեմն մարդիկ տանից դուրս ընթրելիս շատ են ուտում, քանի որ չեն ուզում թափել այն ուտելիքը, որի համար վճարել են: Սակայն, եթե դուք ուտում եք ավելի շատ, քան անհրաժեշտ է ձեր օրգանիզմին, ապա էլի կարող եք համարել, որ թափում եք ուտելիքը: Տարբերությունը միայն այն է, որ աղբամանի փոխարեն այդ աղբը կուտակվում է ձեր օրգամիզմում ճարպի տեսքով եւ դուք ստիպված եք այն 24 ժամ «քարշ տալ» ձեզ հետ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. the-village.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ